Ողջունում ենք Ձեզ <<Սթիլ Կոնցեռն>> ընկերության պաշտոնական կայքում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ.-ին` ժառանգելով <<Շինարար 10>> ՍՊԸ-ի արտադրական և ինժեներական բազան: <<Շինարար 10>>-ը հիմնադրման օրվանից զբաղվում է շինարական աշխատանքերով ․կառուցում և վերակառուցում, արտադրական, վարչա-հասարակական, բնակելի, մշակութային ոլորտների՝ արդիական պահանջների և միջազգային չափանիշներին համապատասխանող կառույցներ, միաժամանակ ունենալով արտադրական տարբեր հոսքագծեր, մասնավորապես տանիքի ծածկերի, գիպսոկարդոնի պրոֆիլների:
Այսօր <<Սթիլ Կոնցեռն >> ընկերությունը սպառողին առաջարկում է հայրենական արտադրության ցինկապատ և պոլիմերային (գունավոր) ծածկույթով թիթեղից տանիքի ծածկեր, գունային բազմազան ընտրությամբ մետաղական կղմինդրներ, դրանց համալրող դետալներ՝ ջրհորդան, ջրատար խողովակ, գագաթնագիծ և այլ կից աքսեսուարներ, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլներ, եվրո դուռ պատահունի համար նախատեսված պրոֆիլներ, ավազի ու գաջի սվաղի ուղղորդիչներ, անկյունակներ, շինարարական նշանակության ցանցեր և մի շարք այլ արտադրանք:
<<Սթիլ Կոնցեռն >> ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարական ապրանքների ներկրմամբ ու վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես՝ Եվրոպայից ու Ասիայից: Ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային, արտադրական տարածքները ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:
<<Սթիլ Կոնցեռն>> ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: Ընկերությունը իր հումքը ներկրում է Ռուսաստանի, Պարսկաստանի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի, Ղազաղստանի, Հնդկաստանի առաջատար արտադրողներից:
<<Սթիլ Կոնցեռն>> ընկերությունը աշխատում է իր յուրաքանչյուր այցելուին առաջարկել առավելագույն հասանելի որակի ապրանքատեսակներ և ծառայություններ: Դառնալով մեր գործընկերը` Դուք կարող եք վստահ լինել, որ մեր համագործակցությունը կառուցված կլինի համատեղ վստահության և վստահությունը արդարացնելու մեր պատրաստակամության վրա:
Ընկերության հիմնական նպատակներն են՝
Ընկերության արժեհամակարգն է՝