0
0
Մեր Մասին

Մեր մասին

Ողջունում ենք Ձեզ «Սթիլ Կոնցեռն» ընկերության պաշտոնական կայքում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ.-ին` ժառանգելով «Շինարար 10» ՍՊԸ-ի արտադրական և ինժեներական բազան: «Շինարար 10»-ը հիմնադրման օրվանից զբաղվում է շինարական աշխատանքերով, կառուցում և վերակառուցում, արտադրական, վարչա-հասարակական, բնակելի, մշակութային ոլորտների՝ արդիական պահանջների և միջազգային չափանիշներին համապատասխանող կառույցներ, միաժամանակ ունենալով արտադրական տարբեր հոսքագծեր, մասնավորապես տանիքի ծածկերի, գիպսոկարդոնի պրոֆիլների:

Այսօր «Սթիլ Կոնցեռն» ընկերությունը սպառողին առաջարկում է հայրենական արտադրության ցինկապատ և պոլիմերային (գունավոր) ծածկույթով թիթեղից տանիքի ծածկեր, գունային բազմազան ընտրությամբ մետաղական կղմինդրներ, դրանց համալրող դետալներ՝ ջրհորդան, ջրատար խողովակ, գագաթնագիծ և այլ կից աքսեսուարներ, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլներ, եվրո դուռ պատահունի համար նախատեսված պրոֆիլներ, ավազի ու գաջի սվաղի ուղղորդիչներ, անկյունակներ, շինարարական նշանակության ցանցեր և մի շարք այլ արտադրանք:

«Սթիլ Կոնցեռն» ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարական ապրանքների ներկրմամբ ու վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես՝ Եվրոպայից ու Ասիայից: Ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային, արտադրական տարածքները ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

«Սթիլ Կոնցեռն» ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: Ընկերությունը իր հումքը ներկրում է Ռուսաստանի, Պարսկաստանի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի, Ղազաղստանի, Հնդկաստանի առաջատար արտադրողներից:

«Սթիլ Կոնցեռն» ընկերությունը աշխատում է իր յուրաքանչյուր այցելուին առաջարկել առավելագույն հասանելի որակի ապրանքատեսակներ և ծառայություններ: Դառնալով մեր գործընկերը` Դուք կարող եք վստահ լինել, որ մեր համագործակցությունը կառուցված կլինի համատեղ վստահության և վստահությունը արդարացնելու մեր պատրաստակամության վրա:

Ընկերության հիմնական նպատակներն են՝

Շուկայի համալրումը որակյալ և մրցունակ արտադրանքով Մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դրանց՝ համաշխարային ստանդարտներին հասցնելու ձգտումը:Սպասարկման կենտրոնի կողմից խորհրդավություն՝ մոնտաժման վերաբերյալ, պրոֆեսիոնալ նախագծման ապահովում:

Ընկերության արժեհամակարգն է՝

Լինելով իր ոլորտի ՀՀ առաջատար կազմակերպություններից մեկը՝ մենք անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները և լայնացնում մեր ծառայությունների ցանկը՝ ավելացնելով աշխատատեղեր և կատարելով համապետական սոցիալական նշանակության գործունեություն ՀՀ-ում: